-Էն բանի համար, որ Հայաստանում «խոզի գրիպ» չկա, պարտական ենք էդ նույն խոզերին։ Այ, որ թուրքերն էլ մեր չափ խոզի չալաղաջ ու բուդ «խեղդեին», էդ չոռը իրենց հո չէ՞ր կպնի ......
-Արա՛, թողել-թողել էր` չբաշարեցի՞ր էդ էրկու գնդակն էլ մեր ստադիոնում բաց թողեիր, դրա համար ծանր տեղներս չթեթևացնեինք` գայինք հասնեինք ջհանդամ-դարասի Թուրքիա։ ......
Համաշխարհային քաղաքականության մեջ, միջազգային հարաբերություններում այս դեպքը, եթե բացառիկ չէ, ապա հաստատապես հազվադեպ հանդիպողներից է. խոսքն Ադրբեջանի՝ կրնկի վրա շուռ գալու մասին է:
Ադրբեջանը, որը մարտի 5-ից սպառնում էր Իրանին ուժ ցույց տալ, պատասխան միջոցներ կիրառել, Իրանի հետ սահմանն ամբողջապես փակել էր բեռնատարների համար՝ լուրջ խնդիրներ ստեղծելով բեռների սեփականատերերի համար, Թեհրանին զրկելով Ռուսաստանից մատակարարվող հացահատիկից...